Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արդյունավետ տուր

Արդյունավետ տուր
18.06.2012 | 01:37

Մոսկվայում ընթացող Միխաիլ Տալի հուշամրցաշարի ութերորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը ազերի Թեյմուր Ռաջաբովն էր: Սև խաղաքարեր ունեցող հայ գրոսմայստերը պարտիան ավարտել է ոչ-ոքի: Նմանատիպ հանգուցալուծում է ունեցել նաև Կառլսեն-Տոմաշևսկի դիմակայությունը: Ինչ վերաբերում է մյուս հանդիպումներին, դրանք բոլորն էլ ունեցել են արդյունավետ ելք: Գրիշչուկը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Նակամուրայի, իսկ Կարուանան` Կրամնիկի նկատմամբ: Ութերորդ տուրը հաղթական ավարտ է ունեցել և սև խաղաքարերով հանդես եկող Մաքշեյնի համար: Նա պարտության է մատնել Մորոզևիչին: Մրցաշարը միանձնյա գլխավորում է իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, ում անվան դիմաց գրանցված է հինգ միավոր: 3,5 միավորով Արոնյանը բաժանում է 8-9-րդ տեղերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ